National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային:

Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նրա այցը կնպաստի հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը ոչ միայն երկկողմ, այլ նաեւ` բազմակողմ ձեւաչափերով:

ԱԺ նախագահը շնորհակալալություն է հայտնել Ռայնհոլդ Լոպատկային` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար: Ըստ Գալուստ Սահակյանի` Ավստրիայի խորհրդարանի այդ կարեւոր քայլը կնպաստի ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանը:

Աժ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության պլատֆորմ, որի ձեւավորման գործում նա կարեւորել է բոլոր երկրների խորհրդարնների ներկայացուցիչների մասնակցությունը:

Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նա, անդրադառնալով պլատֆորմի ձեւավորմանը, նշել է, որ այն համագործակցության նոր եզրեր կստեղծի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am